Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«5 փաթեթ փաստաթուղթ առգրավեցին». փաստաբանը՝ իրավապահների գործողությունների մասին

17:45, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
«5 փաթեթ փաստաթուղթ առգրավեցին». փաստաբանը՝ իրավապահների գործողությունների մասին

Քիչ առաջ իրավապահներն ավարտեցին ժամեր տևած գործողությունները Հյուսիսային պողոտայում գտնվող M group շինարարական ընկերությունում:

«5 փաթեթ հաշվապահական բնօրինակ փաստաթղթեր առգրավեցին, տարան՝ այն դեպքում, երբ որ նման գործողություն կատարելու իրավասություն չունեին, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որևէ որոշում առկա չէր, որը պարտադիր էր դարձնում առգրավման և խուզարկության որոշումներն իրականացնելու հնարավորությունը»,-այս մասին իրավապահների հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց M group շինարարական ընկերության փաստաբանը: Նա նաև հայտնեց, որ իրավապահները հրաժարվել են որևէ տեղեկություն և տվյալ տրամադրել իրենց կողմից ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ իրականացվող քննության մասին:

| | |
1519 | 0
Facebook
COMMENT.am