Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիբանանում հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում». ԱԳՆ խոսնակ

16:30, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
«Լիբանանում հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում». ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»:

2191 | 0
Facebook