Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութի պայթյունը համեմատվել է 4․5 բալանոց երկրաշարժի հետ

16:05, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութի պայթյունը համեմատվել է 4․5 բալանոց երկրաշարժի հետ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունը կարելի է համեմատել 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ՝ համաձայն Հորդանանի սեյսմոլոգիական աստղադիտարանի ուսումնասիրության, գրում է РИА Новости-ն:Պայթյունի ձայնը լսվել է 241 կմ հեռավորության վրա՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, հայտնում է Cyprus Mail-ը։ Նշվում է, որ Բեյրութում Կիպրոսի դեսպանատունը, ինչպես նաև դեսպանի կեցավայրը մեծ վնասներ է կրել պայթյունի հետևանքով։

4511 | 0
Facebook