Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում պայթյունի հետևանքով 300 հազար մարդ անօթևան է մնացել

15:35, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութում պայթյունի հետևանքով 300 հազար մարդ անօթևան է մնացել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով քաղաքի տարածքի կեսից ավելին վնասվել է, հայտարարել է Լիբանանի մայրաքաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդը:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, 300 հազար քաղաքացի մնացել է անօթևան, իսկ պայթյունից հասցված վնասը գնահատվել է 3 միլիարդ դոլար: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ալիքը զգացվել է նույնիսկ Կիպրոսում, որը Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կմ հեռավորության վրա է:

5475 | 0
Facebook