Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անօրինականությունը սահման չունի». M Group-ի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

13:25, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
«Անօրինականությունը սահման չունի». M Group-ի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին զննություն են իրականացնում Հյուսիսային պողոտայում գտնվող M group շինարարական ընկերությունում:
     «Անօրինականության չափը սահման չունի. դեպքի վայրի զննություն՝ քողարկված գործողության անվան տակ»,-լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Քիչ առաջ ընկերության աշխատակցուհին ներկայացրեց, թե իրականում ինչ է կատարվել. ոստիկանները մտել են և պահանջել, որ դարակներում գտնվող հաշվապահական և այլ փաստաթղթերը դրվեն սեղանին: Ինչ-որ գտնվում է դարակում, օրենքով արգելվում է զննության գործողություն կատարելու դեպքում վերցնել, տեսնել, զննել»,-նշեց փաստաբանը՝ հայտարարելով, որ մինչև փաստաբանների գալը, ոստիկանության աշխատակիցների ցուցումով հաշվապահական հաշվառման փաստաթղթերը խառը լցված են եղել սեղանին:

«Երբ հասկացան, որ արդեն իսկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ամբողջ ծավալով, սկսվեց անօրինականության երկրորդ փուլը՝ ուժի գործադրումը»,-ասաց փաստաբանը: Վերջինի խոսքերով՝ իրեն թույլ չի տրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ:

3828 | 0
Facebook