Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային պայթյունի բեկորներից

12:05, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային պայթյունի բեկորներից

Համացանցում շարունակվում են տարածվել Բեյրութի նավահանգստի` երեկ տեղի ունեցած պայթյունի կադրերը:

Ականատեսները համացանցում հրապարակում են նոր կադրեր տարբեր տարածքներից:

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների` պայթյունը զգացվել է Բեյրութի տարբեր հատվածներում: Պայթյունի բեկորները տարածվել են մի շարք թաղամասերում` վնասելով շինություններ և թափանցելով բնակելի տարածքներ: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը տան պատուհանի մոտից փախցնում երեխային բեկորներից: Մյուս տեսանյութում երևում է, որ պայթյունի ալիքից փլվում է եկեղեցու առաստաղը:

Այս պահի դրությամբ հայտնի է 100-ից ավելի զոհերի և 4 հազարի հասնող վիրավորների մասին: Վիրավորների և զոհերի թվում կան նաև լիբանանահայեր:

19942 | 0
Facebook