Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիստեմատիկորեն պետք է զբաղվել հայրենադարձության կոնցեպտով». Հովհաննես Մանուկյան

03:05, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
«Սիստեմատիկորեն պետք է զբաղվել հայրենադարձության կոնցեպտով». Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հումանիտար աղետը ևս մեկ անգամ պետք է ստիպի մեր պետությանը լուրջ և սիստեմատիկորեն զբաղվել հայրենադարձության կոնցեպտով: Մեր երկիրը պիտի մի կողմից իրականացնի պլանային վերաբնակեցման քաղաքականություն, մյուս կողմից պիտի ձևավորի և միշտ պատրաստ ունենա ֆորս-մաժորային իրավիճակներում առանձին «տաք» կետերից մեր հայրենակիցների տեղափոխման համակարգ:
     Կոնկրետ այս աղետի կապակցությամբ Լիբանանի կառավարությանը ցավակցելուց զատ, կարծում եմ բարոյապես ճիշտ և քաղաքական տեսանկյունից գրագետ կլինի հումանիտար աջակցության տրամադրումը հետևանքների վերացմանն աջակցելու նպատակով»:

2838 | 0
Facebook