Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստում կստանան բժիշկներն ու ուսուցիչները

00:45, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստում կստանան բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կսկսվի բժիշկներից և ուսուցիչներից: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
     Գամալեայի կենտրոնի կողմից մշակված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հաջող են անցել, ուստի Ռուսաստանում պատվաստումների սկիզբը նախատեսվում է հոկտեմբերին: Առաջինը պատվաստանյութ կստանան քաղաքացիների որոշակի խմբեր, այդ թվում՝ ուսուցիչներ և բժիշկներ, ինչպես նաև կշարունակվեն հիվանդների արդեն անցած պրոցեդուրայի դիտարկումները։
     Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած կամավորներն այս պահին իրենց լավ են զգում։ Դեղամիջոցը դեռ անցնում է սերտիֆիկացման փուլը և սպասում է գրանցման վկայականի ստացմանը, որից հետո այն կսկսեն կիրառել զանգվածաբար և ամենուրեք:

15223 | 0
Facebook