Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մալյան, հեռացի՛ր, քանի աշոտյան չենք արել»․ ցուցարարները՝ Նարեկ Մալյանին

19:53, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Մալյան, հեռացի՛ր, քանի աշոտյան չենք արել»․ ցուցարարները՝ Նարեկ Մալյանին

«Տիրություն արեք սրան, դավայ ստուց, քեզ ո՞վ ա կանչել, մենք քեզ չե՛նք ուզում»,- դիմելով «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, ասացին Ամուլսարի հանքի պահապանները: «Լավա հեռանաս՝ քանի աշոտյան չենք արել»,- ասացին ակտիվիստները:

Հիշեցնենք, որ Ամուլսարի տարածքում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Ակտիվիստները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

12177 | 1
Facebook