Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում 6 անգամ ավելի շատ մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, քան նախկինում կարծում էին

21:55, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Իտալիայում 6 անգամ ավելի շատ մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, քան նախկինում կարծում էին

Փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում մոտ 1,5 միլիոն իտալացիներ հիվանդացել են կորոնավիրուսով, գրում է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով երկրում անցկացված բնակչության շրջանում սերոլոգիական ուսումնասիրությունը: Այս թիվը 6 անգամ ավելին է, քան նախկինում կարծում էին։
     Նման տարբեր գնահատականները պայմանավորված են նրանով, որ մինչ այժմ Իտալիայում դեպքերի վերաբերյալ տվյալներն ստացվել են միայն կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքների հիման վրա: Այժմ բժիշկները ստուգել են, թե քանի մարդկանց արյան մեջ կան հակամարմիններ, որոնք պայքարում են COVID-19-ի դեմ: Հակամարմինների առկայությունը ցույց է տալիս, որ տվյալ անձը վերջին ամիսներին հիվանդացել է կարոնավիրուսով և նրա մոտ զարգացել է իմունապաշտպանություն: Գրեթե 65 հազար մարդ մասնակցել է սերոլոգիական ուսումնասիրությանը: Արդյունքում պարզվել է, որ իտալացիների 2.5%-ի մոտ ձևավորվել է COVID-19-ի դեմ հակամարմիններ:
     Նշենք, որ Իտալիան կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած եվրոպական երկրներից մեկն է։ Վարակվածների թիվն անցնում է 248 հազարը, երկրում կորոնավիրուսի հետևանքով արդեն ավելի քան 35 166 մահվան դեպք է գրանցվել։

8402 | 0
Facebook