Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5159 նոր դեպք

14:15, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5159 նոր դեպք

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 159 դեպք է հաստատվել, մահացել է 144 մարդ (նախօրեին՝ 79): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 861 423 մարդ, ապաքինվել է 661 471 բուժառու (նախօրեին՝ 7 878), մահացել է 14 351 մարդ։ Բուժումը շարունակում է 185 601 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 691 դեպք, մահացել է 12, ապաքինվել է 1 456 մարդ։

3881 | 0
Facebook