Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել

11:40, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի

Կառավարության աջակցությամբ և հովանավորությամբ «Լիդիան» ընկերությունն իր վարձած պահնորդական կազմակերպության միջոցով գործնական քայլեր է կատարում՝ փորձելով իրագործել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը։ Պահնորդական կազմակերպության ակնհայտորեն ինքնիրավչական և սադրիչ գործողությունները չեն խափանվում, մինչդեռ ոստիկանությունը կազմ ու պատրաստ է Ամուլսարի պահապանների հակադարձ քայլերը բռնությամբ չեզոքացնելուն։

Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը կվերածվի թունավոր անապատի՝

1) Ամուլսարի պահապաններին, Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաև երկրի ու իրենց սերունդների ապագայի մասին մտածող բոլոր քաղաքացիներին ու հայերին կոչ ենք անում համախմբվել՝ հնարավոր բոլոր իրավական միջոցներով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը խափանելու նպատակով, 2) կառավարությունից պահանջում ենք արդյունավետ միջամտությամբ դադարեցնել «Լիդիան»-ի ապօրինի գործունեությունը և մեկընդմիշտ փակել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը։

Կառավարությանն զգուշացնում ենք, որ հակառակ պարագայում Երևանում նախաձեռնվելու են բողոքի և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»։

3910 | 2
Facebook