Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊՆ պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

08:50, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
ՊՆ պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետևանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, և առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4542 | 0
Facebook