«Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե կրթական բարեփոխումների ծրագրում արդյոք Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրե՞լ եք «Կովկաս» և «Արևելյան Անատոլիա», ասաց. «Ոչ. առաջարկում եմ մեր բոլոր գործընկերներին՝ կարդալ չափորոշիչը: Նման տերմինալոգիա բացարձակապես չկա օգտագործված Հայոց պատմության ծրագրերում և չափորոշիչներում»:
Խոսելով գիտնական ընդդիմախոսների մասին, նա ասաց, որ վերջիններն օգտագործելով իրենց հեղինակությունը, գիտության մեջ ունեցած ներդրումն ու համբավը, կարողանում են մանիպուլացնել հասարակությանը:
Հարցազրույցի մյուս մասնակից, «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի անդամ Դավիթ Թինոյանն էլ իր տարակուսանքը հայտնեց՝ ասելով, որ ծրագրում «Հայոց պատմության» այդ հատվածն ինքն է անձամբ հեղինակել, և զարմացած է այն պնդման վրա, թե «Արևելյան Անատոլիա» տերմինն են օգտագործել: «Քանիցս ես էլ եմ նայել՝ մտածելով կարո՞ղ է ինչ-որ մեկն ավելացրել է առանց իմ իմանալու, բայց, բնականաբար, այդպիսի բան չկար...մենք նրանց պես անձնական դաշտ չենք մտնի․ նրանք կա՛մ չեն կարդացել, կա՛մ՝ ամբողջը դիտավորություն է»,- ասաց Դ. Թինոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: