Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակավորապես կդադարեցվի Թբիլիսիի տարածքով երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ». Ռուբեն Գրձելյան

21:35, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Ժամանակավորապես կդադարեցվի Թբիլիսիի տարածքով երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ». Ռուբեն Գրձելյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, լավ է լինելու. «Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ:

Դրա մասին «Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:

Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն չի կանխատեսում դեպի Հայաստան/Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»:

4079 | 0
Facebook