Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 35 հիվանդ է բուժվում

13:50, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 35 հիվանդ է բուժվում

Օգոստոսի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 35 բնակիչ է բուժվում։
     Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7765 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6411 նմուշառման հետազոտություն։
     Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
     Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 468 բնակիչ։
     50 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք:

1903 | 0
Facebook