Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակ

09:40, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։

11450 | 0
Facebook