Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել». Վահագն Վարագյան

10:10, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել». Վահագն Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել

Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում, փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում: Այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկ հեկտարից ավել կանաչ գոտի վառվեց, որովհետև Երևանի խեղկատակ քաղաքապետը «մոռացել էր» խոտն ու ծառերը ամռան ամիսներին ջրել: Ձայն չկա: Այս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա: Եվ սա այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում սովորական սպառողի համար փայտի մեկ խորանարդ մետրի գինը 12.000 դրամից դարձել է 30.000 դրամ: Այսինքն՝ կառավարության մատը մատին չտալու հետևանքով գյուղացին, որ գազով տաքանալու համար համապատասխան եկամուտներ չունի, դժվարություններ ունի նաև վառելափայտով տաքանալու հարցում: Բայց Նորքի այգիների հարցն այդ դեպքը չէ: Հավատացեք, Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին»:

| | |
3805 | 3
Facebook