Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դի են բերել

14:45, կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ.
Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դի են բերել

Երևանի բնակիչ Արսեն Փահլեվանյանն ահազանգել է, որ իր հայրն ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածն իրականում իր հոր մարմինը չէ, և բացի այդ, իրենից 450 դոլար են պահանջում, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը: Հեռախոսազրույցի ժամանակ Ա. Փահլևանյանն ասել է. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանն ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քանի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասաց՝ գնա: Գնացինք, հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը, որ բերել էր, սգո սրահ էր, որն անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչև սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք ա բերենք, ասի դեսպանն ինձ թողել է, որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերն անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում... Բերում ենք Երևանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերն այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքն իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ՝ քանի որ կոռոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք՝ մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչև 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա․․․»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4699 | 2
Facebook