Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի». Դավիթ Գյուլզադյան

10:35, կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ.
«Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»: Արայիկ Հարությունյան

Կեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է` «բարեփոխում» չես գրել, խելքդ հասել է, քեզ արժանի զուգորդումներ ես առաջ բերել առ ցարական ռեֆորմներ: Իրավունք ունես հաթաթա տալու, որովհետև բարեկիրթ հայագետներն այսօր էլ են շարունակում անտեղի բարեկրթություն ցուցաբերել: Ի լուր համայն հայության` անգրագետ ու սեռաշեղ ծրագրեր ես հրապարակում և այսքան թուքումուր ուտելուց հետո էլ սպառնո՞ւմ ես:
     Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:
     Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Կտեսնես ուրիշ տեղ` միայն քո և մյուս ռեֆորմիստների երեխաների ու թոռների շրջանում` փակ տարածության մեջ:
     Հ. Գ. Բազմությանը դիմելիս «ձեր»-ը մեծատառով է գրել: Սա իսկապես նորարարություն է. բազմության յուրաքանչյուր անդամի հատուկ հարգանքով է դիմում նախարարը...»:

| | |
6079 | 1
Facebook