Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Ուժեղ քամին պոկել, շպրտել է խանութի տանիքը ու փակել Ծաղկաձոր տանող ճանապարհը

00:15, կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ.
Ուժեղ քամին պոկել, շպրտել է խանութի տանիքը ու փակել Ծաղկաձոր տանող ճանապարհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` դեպի Ծաղկաձոր քաղաք ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները մասնատել են տանիքի վնասված կառուցատարրերը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:

Դեպքի վայրում են գտնվել Հրազդանի քաղաքապետ Ս. Միքայելյանը, ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ կապիտան Մելքոնյանը և Հրազդանի ՃՈ դասակի հրամանատար ոստ. մայոր Բագրատյանը:

Ուժեղ քամին ամբողջությամբ պոկել, շպրտել է խանութի տանիքը ու փակել Ծաղկաձոր տանող ճանապարհը

| | |
5171 | 0
Facebook