Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկված է

21:50, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկված է

Օգոստոսի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից։ Վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկված է։

Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Կտրվի լրացուցիչտեղեկատվություն։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը:

| | |
1512 | 0
Facebook
COMMENT.am