Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք

11:00, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ բուժառուները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

5846 | 0
Facebook