Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

09:10, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մեռնող Սևանում քչից-շատից լողալ հնարավոր է միայն Շորժայի` Հայկ Սարգսյանին պատկանող լողափում, որովհետև այն մաքրվում է։

«Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի` մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել, վերջինս էլ քոթեջներ, օբյեկտներ է սարքել այնտեղ, ինչն էլ իր հերթին է շարժել իշխանական էլիտայի զայրույթը»,- ասաց Սևանի խնդրով զբաղվող մեր աղբյուրը։

Ի դեպ, լճի կանաչելուն զուգընթաց, Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ` ջրիմուռների պատճառով։

«Նրանք այլևս նախընտրում են Ենոքավանի ուղղությունը՝ այստեղ են սկսել հանգստանալ, նրանց գալուց հետո նկատելիորեն աշխույժ է սկսել տիրել մեր կողմերում»,- ասաց ենոքավանցի մեր ծանոթը»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

4600 | 0
Facebook