Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իմ տեսակետն Ամուլսարի հարցում չի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից». Շրջակա միջավայրի նախարար

00:35, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«Իմ տեսակետն Ամուլսարի հարցում չի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից». Շրջակա միջավայրի նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին:

Նա հայտնել է, որ շրջակա միջավայրին և նրա բաղադրինչներին առնչվող ցանկացած երևույթ Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է:

«Ամուլսարի մասին ավելի կոնկրետ կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ լիարժեքորեն կծանոթանամ փորձագիտական այդ գնահատականներին, ինքս էլ որոշակի հանդիպումներ, կոնսուլտացիաներ կիրականացնեմ, պատրաստ կլինեմ պարզ, թափանցիկ, ազնիվ զրույցի թե՛ մեր բնապահպանների հետ, թե՛ շահագրգիռ կողմերի հետ, թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Բայց նաև պետք է արձանագրենք, որ իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում` Ամուլսարի վերաբերյալ խոշոր հաշվով չի կարող տարբերվել վարչապետի կամ կառավարության դիրքորոշումից»,- ասել է նորանշանակ նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:

| | |
3698 | 1
Facebook