Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Անդրադարձել եմ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը». Արայիկ Հարությունյան

23:55, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Անդրադարձել եմ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը»:

| | |
2893 | 0
Facebook
COMMENT.am