Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Կա՛մ փոխում եք հանցավոր, կոռուպցիոն համակարգը, կա՛մ այն կուլ է տալիս բոլորիդ». Լևոն Գալստյան

18:35, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Կա՛մ փոխում եք հանցավոր, կոռուպցիոն համակարգը, կա՛մ այն կուլ է տալիս բոլորիդ». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինները եղել են կոռուպցիայի մեջ թաղված, հանցավոր համաձայնությամբ պետությունն ու ժողովրդի զորությունը զավթած խմբի անդամներ։ Դրա մասին տարբեր բնութագրումներով ասել եմ ես, ասել եք շատերդ, նաև՝ վարչապետը մինչև հեղափոխությունն, ու դրանից հետո։ Նրանց դրա մեջ աջակցել են տարբեր հանցավոր թայֆաները, իրավապահ, դատական ու անվտանգության մարմինները։ Քանի դեռ մաքրազերծում չի եղել ու պատասխանատվություն չեն կրել բոլորը, սուտ կլինի արդարության հաստատման մասին խոսելն ու ձև անել, թե ամեն ինչ նորմալ է։
     Հարգելի հեղափոխական ընկերներ ջան, կա՛մ դուք փոխում եք հանցավոր, կոռուպցիոն համակարգը, կա՛մ համակարգը կուլ է տալիս ձեզ բոլորիդ։ Իրականությունից և օրինաչափություններից փախչել չես կարող, որքան էլ դա առաջին հայացքից ավելի հարմար ու հեշտ տարբերակ թվա»:

| | |
1435 | 0
Facebook
COMMENT.am