Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թարմացվել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել ԵՄ տարածք

15:25, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Թարմացվել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել ԵՄ տարածք

ԵՄ խորհուրդը ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց բնակիչները, կորոնավիրուսով պայմանավորված, հուլիսի 31-ից կարող են մուտք գործել ԵՄ երկրներ: Ցանկում ընդգրկված են՝ Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Հարավային Կորեան և Ճապոնիան: Ցուցակում չեն ընդգրկվել Չինաստանը․ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։

ԵՄ խորհուրդը, ինչպես և նախկինում, թույլ է տվել մուտք գործել Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի քաղաքացիներին։ Հայտնի է, որ ցանկը վերանայվելու է երկու շաբաթը մեկ անգամ։ Ցանկից դուրս են մնացել նաև Սերբիան, Ալժիրը, Մոնտենեգրոն։

7503 | 0
Facebook