Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման համար». Էդմոն Մարուքյան

14:25, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման համար». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

Ամուսիններ, երեխաներ, ծնողներ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:

Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»:

3462 | 1
Facebook