Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ժամանակակից գրողներն ու Հայ գրականություն առարկան» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

13:35, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Ժամանակակից գրողներն ու Հայ գրականություն առարկան» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հանրակրթության նոր չափորոշիչներով նախատեսվում է ժամանակակից հայ գրողներին ընդգրկել Հայ գրականություն առարկայի ուսումնական ծրագրում, ինչը հանրային լայն արձագանք է ստացել:

Շատերը հարց են հնչեցնում՝ ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն ժամանակակից հայ գրողները, ինչ խնդիր է լուծում գրականություն առարկան ընդհանրապես և կկարողանան արդյոք ուսուցիչները հավուր պատշաճի մատուցել ներկայում ստեղծվող գրականությունը:

Այս հարցերի մասին խոսում են «Հոդված 3» ակումբի՝ «Ժամանակակից գրողներն ու Հայ գրականություն առարկան» թեմայով կազմակերպած տեսաքննարկման ժամանակ:

Բանախոսներն են՝

ԹԱՄԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ

ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, Հայ գրականության ուսուցիչ:

| | |
831 | 0
Facebook
COMMENT.am