Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում դիտարկում են #TikTok-ի արգելափակման հնարավորությունը

00:05, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Ճապոնիայում դիտարկում են #TikTok-ի արգելափակման հնարավորությունը

Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական միավորման անդամները մտադիր են երկրի կառավարությանը կոչ անել արգելափակել չինական մի շարք հավելվածներ՝ ներառյալ TikTok-ը: Քաղաքական գործիչների պնդմամբ՝ դա անհրաժեշտ է, որպեսզի ճապոնացի օգտատերերի տվյալները չհայտնվեն չինական կառավարության մոտ․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքը:
     Խորհրդարանական միավորման անդամները նախատեսում են համապատասխան դիմում մշակել մինչև այս տարվա սեպտեմբեր:
     Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը երկրի տարածքում արգելափակել է 59 բջջային հավելված՝ մտավախություն ունենալով, որ դրանք հետևում են օգտատերերին: Արգելված հավելվածների թվում են WeChat մեսենջերը, Twitter-Weibo միկրոբլոգների ցանցի անալոգը և TikTok սոցիալական ցանցը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երկրի տարածքում TikTok-ի հնարավոր արգելքի մասին հայտարարությունը:
     Չինական ինտերնետ-հսկան՝ ByteDance-ը, դիտարկում է TikTok կարճ տեսանյութերի ծառայության գլխամասային գրասենյակի տեղափոխումը Չինաստանի սահմաններից դուրս։

4861 | 0
Facebook