Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի իշխանությունները սահմանափակել են ոսկու և թանկարժեք այլ մետաղների առևտուրը

20:10, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Չինաստանի իշխանությունները սահմանափակել են ոսկու և թանկարժեք այլ մետաղների առևտուրը

Չինաստանի իշխանությունները սահմանափակել են ոսկու և այլ թանկարժեք մետաղների առևտուրը: Չինական խոշորագույն բանկերը վախենում են բախվել ապրիլյան իրավիճակի հետ, որը տեղի ունեցավ նավթի շուկայում, երբ մանրածախ թրեյդերները մեծ կորուստներ կրեցին՝ WTI տեսակի նավթի՝ զրոյից ցածր արժեքի սահմանվամ պատճառով, գրում է Reuters-ը:

Օրինակ՝ Չինաստանի ամենամեծ բանկը՝ CBC-ն հուլիսի 31-ից արգելել է հաճախորդներին իրականացնել պլատինի և պալադիումի ու այլ թանկարժեք մետաղների հետ կապված գործարքներ, բացատրելով այս որոշումը` ռիսկերը վերահսկելու անհրաժեշտությամբ: Նույն եղանակն է ընտրել մեկ այլ բանկ՝ Agricultural Bank of China-ն, որն ամբողջովին դադարեցրել է գործարքներ իրականացնել ոսկիով: Շանհայի ֆյուչերսների բորսան կոչ է արել գործել բանական եղանակով։

Ոսկու համաշխարհային գներն այժմ նոր ռեկորդ են սահմանել: Մեկ տրոյական ունցիա (31.1 գրամ) ոսկու գինը գերազանցել է 2000 դոլարը:

7356 | 0
Facebook