Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«ԱԳՆ-ն փորձում է ինքնիշխանության նշույլներ ցույց տա՞լ». Ռուբեն Շուխյան

05:10, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«ԱԳՆ-ն փորձում է ինքնիշխանության նշույլներ ցույց տա՞լ». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «ԱԳՆ-ն փորձում է ինքնիշխանության նշույլներ ցույց տա՞լ. փաստորեն Մարգարիտայի նոր նամակի համար թեմա է դառնում՝ տեսեք, այդ անշնորհակալ հայերը ՆԱՏՕ-ի հետ են համագործակցում:

ՀՀ ԱԳ նախարարը՝ հունական MEGA TV լրատվականին. «Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ: Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա: Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին: Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի միջև առկա շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այն գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար»»:

| | |
1945 | 1
Facebook
COMMENT.am