Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց»․ ՊՆ խոսնակ

09:10, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»։

4486 | 0
Facebook