Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վահրամ Ավետիսյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը լարված է անցել․ «Ժողովուրդ»

09:05, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Վահրամ Ավետիսյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը լարված է անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տևելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչև այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ և, այսպես ասած, խուսափողական պատասխան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որևէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում»:

Մանրամասները՝ թերթի համարում։

3390 | 0
Facebook