Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Էրդողանը մշտապես կարող է Ալիևին սպառնալ Հայաստանի հետ սահմանը բացելով». թուրքագետ

00:25, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
«Էրդողանը մշտապես կարող է Ալիևին սպառնալ Հայաստանի հետ սահմանը բացելով». թուրքագետ

«Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով շատանում է, և ամենաուժեղ լծակը ես համարում եմ հենց հայկական գործոնը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը մշտապես կարող է Ադրբեջանին սպառնալ Հայաստանի հետ սահմանը բացելու հանգամանքով. «Եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ Իլհամ Ալիևի՝ այս 15 տարիների վարած քաղաքականությունը՝ ուղղված Հայաստանին շրջափակման մեջ խեղդելուն, ամբողջովին կչեզոքացվի»,- ասել է թուրքագետը:

Գաբրիելյանի խոսքով՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժությունները զուտ ուժի ցուցադրություն են, սակայն հայկական կողմը պետք է ուշադիր հետևի դրանց ընթացքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Էրդողանը մշտապես կարող է Ալիևին սպառնալ Հայաստանի հետ սահմանը բացելով». թուրքագետ
| | |
2324 | 0
Facebook