Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Շահերի բախում կլինի Վահրամ Ավետիսյանի և նրա հոր միջև». Իզաբելլա Սարգսյան

23:45, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Շահերի բախում կլինի Վահրամ Ավետիսյանի և նրա հոր միջև». Իզաբելլա Սարգսյան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը կարևոր դերակատարում է ունեցել մարտիմեկյան դատավարությունների և «հանիրավի պատիժներ սահմանելու գործում»:

«Հարցն այն է, որ եթե Վահրամ Ավետսիայնը երբ որ ընտրվի ՍԴ դատավոր, առնչվելու է «Մարտի 1»-ի և սահմանադրական կարգի տապալման գործերին, և առաջանալու է շահերի բախում նրա և իր հոր միջև»,- ասել է նա:
     Իզաբելլա Սարգսյանը եթերի ընթացքում առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանը երկար ժամանակ համակարգել է ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի մասնաճյուղը Հայաստանում ընտրությունների և հանրաքվեի ժամանակ նախապատրաստել է մոնիթորինգային առաքելությունը. «Պատրաստել է վերլուծական փաստաթղթեր, որոնցում գովում են ընտրությունները: Եվ կան փաստաթղթեր 2017թ. դատական բարեփոխումներին ուղղված կոնֆերանսի մասին, որտեղ բանախոսներ են Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Ղազինյանը…»,- ասել է Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
1597 | 0
Facebook
COMMENT.am