Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

22:25, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կինը՝ Միշել Բոլսոնարոն, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են երկրի նախագահի մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 30-ին Միշել Բոլսոնարոն հանձնել է կորոնավիրուսային թեստ, որը դրական է եղել»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրա վիճակը գնահատվում է լավ. «Առաջին տիկինը կլինի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության տակ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վերջերս Բրազիլիայի նախագահը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով: Հուլիսի 7-ին նա հայտարարել էր, որ թեստի պատասխանը դրական է եղել:

3871 | 0
Facebook