Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»․ Զայցև

21:35, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»․ Զայցև

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանը մեծ անհանգստությամբ է ընդունել վերջերս մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված իրավիճակը: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություններ միջազգային ասպարեզում, պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով», - ասել է նա:
     Զայցևը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ գործնական փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ադրբեջանցի և հայ գործընկերների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցներն ու քննարկումները:

5110 | 0
Facebook