Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»

18:30, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Վահրամ Ավետիսյանը մանրամասնում է՝ ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի հետ»

«Շուրջ երեք ժամ ընթացած քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրին ինչպես սոցիալական ցանցերում, մամուլի կողմից բարձրացված հարցերը, այնպես էլ՝ այնպիսի հարցեր, որպիսիք լրատվամիջոցների կողմից չէին հնչեցվել»,- «Իմ քայլի» նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Անդրադառնալով, «Մարտի 1»-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների հայտնած մտահոգություններին՝ Ավետիսյանն ասաց. «Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել ՀՀ-ում գոյություն ունեցած դատական համակարգի առկա խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների մասով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը. արդյոք Վճռաբեկը գործ քննող դատարա՞ն է, թե` ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին և այլն»:

ՍԴ դատավորի թեկնածուն հայտնեց, որ թեպետ հասկանում է այդ մտահոգությունները, սակայն դրանք չի կիսում:

2764 | 0
Facebook