Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բռնվեք․ Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեղադրանքը պաշտպանած Արամ Ամիրզադյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել է նոր պաշտոնի». Արմեն Խաչատրյան

14:50, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Բռնվեք․ Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեղադրանքը պաշտպանած Արամ Ամիրզադյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել է նոր պաշտոնի». Արմեն Խաչատրյան

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ շուտով մենք ականատես կլինենք Ռոբերտը Քոչարյանի ամենաբարձր հավակնություններին՝ մասնավորապես, նոր Մարտի 1 կազմակերպելուն և նոր քաղբանատարկյալների, բայց էս անգամ առանց որևէ համաներման ակնկալիքի:

Ինչի եմ էսքան վստահ:

Ասեմ:

Բռնվեք:

Ուժեղ բռնվեք, որ չընկնեք:

Բռնվե՞լ եք:

Պարզվում է՝ «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած Արամ Ամիրզադյանը, ով իր խնդրանքով է միացել մարտի 1-ի դատախազական խմբին, մինչև հիմա պաշտոնավարել է կառավարությունում և եղել ստորաբաժանումներից մեկի իրավաբական վարչության պետը, իսկ այսօր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է նոր պաշտոնի: Իսկ դուք ասում եք՝ Վահրամ Ավետիսյան:

Տեղեկանք

Քաղբանտրկյալներ, ում գործերով մեղադրանքներ է պաշտպանել այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից վերանշանակված պաշտոնյան դատարաններում. Ալեքսանդր Արզումանյան

Աշոտ Մանուկյան

Արմեն Աբրահամյան

Արտակ Հովսեփյան

Գաբրիել Գաբրիելյան

Գևորգ Մանուկյան

Եղիշե Գրիգորյան

Լավրենտ Գասպարյան

Հովհաննես Հարությունյան

Մեսրոպ Զաքարյան

Միսակ Հովակիմյան

Ռաջու Պետրոսյան

Ռոման Մնացականյան

Սասուն Մեխակի Միքայելյան

Սողոմոն Երիցյան

Սոս Գևորգյան

Սուրեն Սիրունյան»:

| | |
3981 | 1
Facebook