Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

Հետաքրքիր է

Բժիշկը նախազգուշացրել է հերպեսի վտանգավոր հետևանքների մասին

02:10, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Բժիշկը նախազգուշացրել է հերպեսի վտանգավոր հետևանքների մասին

Բժիշկ-ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու Իլյա Ակինֆիևը ասել է, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել հերպեսը:
     Մասնագետը նշել է, որ ամբողջ աշխարհում այս վիրուսն ունի մարդկանց 90-95%-ը, սակայն այն դրսևորվում է ոչ բոլորի մոտ:
     Ակինֆիևը նշել է, որ նորմալ կարելի է համարել տարվա ընթացքում մինչև երկու անգամ հերպեսի հայտնվելը, սակայն ավելի հաճախակի «ցանը» իմունիտետի հետ կապված խնդիրների ցուցանիշ է, այդ դեպքում պետք է դիմել մասնագետին:
     Բժիշկը զգուշացրել է, որ հերպեսը կարող է ազդել ոչ միայն լորձաթաղանթի, այլև նյարդային մանրաթելերի վրա. «Եթե հերպեսի տարածված դրսևորմամբ չդիմեք բժշկական օգնության, կարող են բորբոքվել նյարդերը. Օրինակ, եթե վնասվում է դեմքի տրիգենային նյարդը՝ առաջանում է ուժեղ գլխացավ, ատամի սուր ցավ և ականջի ցավ»,- պարզաբանել է նա։
     Մասնագետը նշել է, որ հիվանդության սրացումից կարելի է խուսափել՝ պահպանելով որոշակի կանոններ։ Այսպես, քամոտ եղանակին անհրաժեշտ է օգտագործել հիգիենիկ խոնավեցնող շրթներկ, ուտել սեզոնային մրգեր և բանջարեղեն, օրգանիզմն ապահովել վիտամիններով, քնել և պահպանել ճիշտ ռեժիմը։

| | |
3466 | 0
Facebook