Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Լիդիանի» նախկին աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները պահանջում են բացել հանքը

12:15, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Լիդիանի» նախկին աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները պահանջում են բացել հանքը

Այսօր՝ հուլիսի 30-ին, «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներն ու Ամուլսարի հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության առջև։ Նրանք պահանջում են բացել Ամուլսարի հանքը։
     «Երկու տարի է՝ 2 հազար հոգի առանց աշխատանքի ա մնացել, մենք կառավարության դեմ չենք պայքարում․․․ Ամբողջ համայնքը սոված կոտորվում ա հիմա, տուրիզմ չկա, բերք չկա, կարկուտը վարի ա տվել․․․ Մենք ստեղ ցուցարար չենք․․․ Եկել ենք, ասում ենք ընդամենը՝ մեր աշխատանքի իրավունքը վերականգնեք»,- այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Ամուլսարը պիտի աշխատի՝ հանուն ժողովրդի բարօրության»,- հայտարարեց ակցիայի մեկ ուրիշ մասնակից։

| | |
1535 | 0
Facebook