Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօր «Իմ քայլը» «հարցախեղդ» կանի ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին. «Ժամանակ»

08:40, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Այսօր «Իմ քայլը» «հարցախեղդ» կանի ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա իմքայլականների փակ հանդիպումը ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։ Իշխանական պատգամավորներին հրահանգված է՝ որքան հնարավոր է «հարցախեղդ» անել թեկնածուին, որի անվան շուրջ վերջին օրերին քննարկումները չեն դադարում։

Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը առաջիկայում դեմ է քվեարկելու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությանը։ Իշխանական պատգամավորները գիտակցում են՝ հակառակ դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է իրենց ուսերին։ Փաստացի, «Իմ քայլը» չի փորձելու կրակից շագանակներ հանել ու վտանգել իր հեղինակությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
1594 | 1
Facebook