Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Ռեֆորմները ցավոտ են լինում. դա նորմալ է». ԿԳՄՍ նախարար

00:30, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
«Ռեֆորմները ցավոտ են լինում. դա նորմալ է». ԿԳՄՍ նախարար

«Այս տարի ավելի քան 9 հազար դիմորդ ընդունվել է բուհ: Դրական գնահատական ստանլով՝ բուհ չի ընդունվել մոտ 200 դիմորդ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտնել է, որ նրանց այլընտրանքային առաջարկներ են արվել, այդ թվում նաև հեռակա ուսուցման համակարգում սովորելու հնարավորությունը, առաջարկները բուհ չընդունված դիմորոդների մի մասի կողմից ընդունվել են: Դիմորդների մյուս մասը դատական հայց է ներկայացրել:

Նշենք՝ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր գնահատական ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։ Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ սա ճիշտ մոտեցում է, այլապես «պետությունը զուր ներդրումներ է անում, պահանջարկը դեֆորմացվում է»:

Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ ռեֆորմները ցավոտ են լինում, և դա նորմալ է. «Կարծրատիպեր են կոտրվում, արատավոր համակարգեր են ջախջախվում, որոշները չեն համակերպվում», - ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
2918 | 0
Facebook
COMMENT.am