Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Խնամիներ, քավոր-սանիկներ. մի հատ նայեք՝ ինչ կապեր կան Աժ-ում, Կառավարությունում». Ռոբերտ Քոչարյան

22:50, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Խնամիներ, քավոր-սանիկներ. մի հատ նայեք՝ ինչ կապեր կան Աժ-ում, Կառավարությունում». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ներկայիս Կառավարության հայտարարություններն իր համար համոզիչ չեն:

«Ես նայում եմ վիճակագրական տվյալներն ու չեմ տեսնում լավատեսության աղբյուրը: Տնտեսությունը, նույնիսկ մեր Կենտրոնականա բանկի կանխատեսեումներով, 4-5 տոկոսի անկում է ապրելու: Միանշանակ է, որ լավ չի լինելու: Ուղղակի խոսքը վատ լինելու խորության մասին է ու այս ամենի մեջ էական է կառավարության արդյունավետությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարն «ուղղակի ձախողվել է»:

«Ի՞նչ խոստումներ է կատարել այս իշխանությունը: Ասում էին՝ կոռուպցիան վերացնելու են: Իմ տպավորությամբ ուղղակի փոխվել է կոռուպցիայի ձևը. մի հատ նայեք՝ հարազատներ, խնամիներ, քավոր-սանիկներ, նայեք՝ ինչ կապեր կան այսօր խորհրդարանում, կառավարությունում և ընդհանրապես գործադիր իշխանության շրջանակներում»,- ասել է նա:

| | |
5727 | 4
Facebook
COMMENT.am