Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Թևերը քշտած մտել են բյուջեի մեջ և 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա է». Քոչարյան

22:15, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Թևերը քշտած մտել են բյուջեի մեջ և 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա է». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում տիրող տնտեսական իրավիճակին, հատմեմատականներ տարավ իր և Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիների հետ:

«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե գուցե այդ ժամանակահատվածում տնտեսական երկնիշ աճ է եղել, բայց, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համակարգը եղել է կոռումպացված:

Ի պատասխան Քոչարյանն ասաց. «120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Սա ակնհայտ գողություն է բյուջեից»:

| | |
12333 | 1
Facebook
COMMENT.am