Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Հիմա պատերազմի վերսկսման ավելի վտանգավոր իրավիճակ ունենք, քան՝ 2 տարի առաջ». Ռ. Քոչարյան

21:50, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Հիմա պատերազմի վերսկսման ավելի վտանգավոր իրավիճակ ունենք, քան՝ 2 տարի առաջ». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական վերջին գործողություններին:

«Հայկական Զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլև արժանի հակահարված տալով՝ բարելավել են իրենց դիրքերը: Համարում եմ, որ ԶՈւ-ն արձագանքել է արագ, ճիշտ, ժամանակին և համաձակ...: Ընհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է շատ և շատ երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, ապա դու երկար տարիներ ունենալու ես շատ քիչ գլխացավանք: Չափազանց կարևոր է առաջնային գծում միշտ մտածել դիրքերը բարելավելու և ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում...: Կառավարությունը պետք է խոստովանի, որ այս երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարվել այս հարցի շուրջ և պետք է ընդունի, որ ունենք ավելի վտանգավոր պատերազմի վերսկսման առումով իրավիճակ, քան՝ երկու տարի առաջ»,- ասել է նա:

| | |
4344 | 0
Facebook