Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Քննարկում ենք սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը». պարետ

18:50, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Քննարկում ենք սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը». պարետ

Հայաստանում արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այժմ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան. «Քննարկում ենք դեռևս սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը: Մշակման փուլում են նաև մանկապարտեզների, դպրոցերի, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները: Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում տարբեր համաճարակային իրավիճակներում ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը»,- ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ: «Սահմանափակումների սպասվող մեղմացումներ միջազգային ավիափոխադրողների պարագայում իրավիճակը տարբեր է լինելու: Այստեղ մեր գործողությունները նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումն ու պահպանել ներկայումս ձեռք բերված հարաբերական կայուն բայց դեռևս շատ փխրուն վիճակը»,- նշեց նա:

Ավինյանը հայտնեց նաև, որ դեռևս հնարավոր չի լինի զբոսաշրջային նպատակներով այցելել արտերկիր:

| | |
2746 | 1
Facebook
COMMENT.am