Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

Շենգավիթի թաղապետի, տեղակալի կողմից ծեծի ենթարկված աշխատակիցն ազատման դիմում է գրել

18:00, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Շենգավիթի թաղապետի, տեղակալի կողմից ծեծի ենթարկված աշխատակիցն ազատման դիմում է գրել

Շենգավիթի թաղապետարանի աշխատակից Գևորգ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որի մասին հայտնել է նաև ֆեյսբուքյան իր էջում․ «Քննիչը փորձում էր ինձ համոզել, թե այ եթե աշխատանքից ազատման դիմում գրեիր ու նոր հաղորդում տայիր, դա նոր կդիտվեր պաշտոնի չարաշահում։
     Իսկ որ Շենագվիթի թաղապետարանի շենքում երեք բարձաստիճան ղեկավար անձ խուլիգանաբար քաշքշում, հարվածում և գցում են գետնին աշխատակցին, դա միջանձնային հարաբերություններ են։ Երևի ընկնելիս ձեռքի տեղը գլուխս պիտի վնասվեր, որ գործին ընթացք տար։ Խելքի աշեցեք Էս դիմումս էլ ձեզ նվեր»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեղակալն ու օգնականը ծեծել են համակարգչային օպերատոր Գևորգ Պողոսյանին։

| | |
2436 | 0
Facebook